Հրեշտակներ

730

Հրեշտակների մասին խոսելիս, շատերի մոտ ծիածաղ է առաջանում: Հատկապես կրթված մարդիկ, հրեշտակների թեման համարում են հին ժամանակների մտացածին առասպել:

Նրանք պնդում են, որ հավատքը գերբնական էակների նկատմամբ՝ սնահավատություն է, որից պետք է ձերբազատվել: Մյուս կողմից էլ գոյություն ունի մարդկանց մեկ այլ խումբ, որոնք ոչ միայն հավատում են հրեշտակների գոյությանը, այլ նաև սիրում են բավականին չափազանցված առասպելներ պատմել: Երկու տեսակետն էլ բացարձակ շեղում է իրականությունից և հղի բացասական հետևանքներով:

Բազմաթիվ գրքեր կարելի է գտնել հրեշտակների մասին գրված, սակայն Աստվածաշունչն ամենահեղինակավոր ու ճշմարիտ աղբյուրն է այս նյութը ուսումնասիրելու համար: Բոլոր արարածների մասին ամենաճշմարիտ տեղեկությունը կարելի է միայն Արարչից ստանալ, իսկ այն արդեն Սուրբ Գրքում է: Աստվածաշունչը չափազանց կարևոր տեղեկություններ է հաղորդում այս հոգևոր էակների մասին: Այն, որ այս ամենը գրված է Սուրբ Գրքում, խոսում է այն մասին, որ Աստված ուզում է մարդկանց տեղեկացնել ու համապատասխան գիտություն տալ այդ մասին: Ի տարբերություն այլ գրքերի, Աստվածաշունչը բացատրում է, որ հրեշտակները երկնքում բնակվող միակ արարածները չեն, և նրանք չեն համարվում ամենաբարձր հոգևոր էակները: Նրանք ընդամենը Աստծու իշխանության տակ գտնվող ծառայող հոգիներ են, որոնց ոչ մի դեպքում չի կարելի երկրպագել: Հրեշտակները ծառայում են ոչ միայն Աստծուն, այլև մարդկանց:

Սուրբ Գիրքի նպատակը, մեզ հոգևոր աշխարհը ցույց տալն է, որի կենտրոնը Աստված է: Գրված է, որ՝ «Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ»։ Հովհ.1:2 Աստվածաշունչը սովորեցնում է, որ սխալ է հրեշտակներին չափազանցված նկարագրելը, որի նպատակը՝ նրանց երկրպագության արժանի դարձնելն է: Սկսելով հրեշտակների մասին հոգևոր այս շարքը, կաշխատենք ամենահագեցած տեղեկությունները հաղորդել Սուրբ գրային հիմնավորմամբ և քննել այս ամենը՝ Աստծու լույսի տակ:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ