Հրեշտակների արտաքին տեսքը

453

Չնայած այն փաստին, որ հրեշտակները անսեռ են, սակայն մարդկանց երևալու պահին ինչպես գրված է Ծննդոց 18-19 գլուխներում կամ Դանիել 8:15, 9:21-ում, նրանք միշտ ընդունել են տղամարդու տեսք: Աստվածաշունչը չի բացատրում այս երևույթը, սակայն նշում է այս մասին, որպես հաստատուն փաստ:

Օրինակ՝ Ղովտին հյուրնկալված երկու հրեշտակներին անվանում է «տղամարդիկ» Ծննդ. 19:5,10,12,16
Նրանց տղամարդ են ընդունել նաև Սոդոմի բնակիչները Ծննդ. 19:4-7
Գաբրիել հրեշտակը, Դանիելին ներկայացել է որպես տղամարդ Դան. 8:15,9:21
Հիսուսի հարությունից հետո, գերեզմանի մոտ կանանց հանդիպած երկու հրեշտակները նույնպես տղամարդու տեսք ունեին: Ղուկ. 24:4

Մարկոս ավետարանիչը հրեշտակներից մեկին նկարագրում է որպես պատանի: (Մարկ.16:5) Հունարեն բնագրում նշված «պատանի» խոսքը ցույց է տալիս, որ հրեշտակը եղել է 25-ից 40 տարեկան:
Հիսուսի համբարձման ժամանակ երևացած երկու հրեշտակները նույնպես տղամարդու տեսք են ունեցել: «Եվ դեռ նրանք աչքերը ուղղած նայում էին դեպի երկինք, նրա գնալուն, ահա երկու մարդիկ երևացին նրանց սպիտակ հանդերձներով»: Գործք. 1:10

Ղուկասը նույնպես 24:4-ում օգտագործում է տղամարդ բառը:
Սակայն Զաքարիյա 5:9-ը առաջին հայացքից հակասում է վերը նշված փաստերին, այն, որ հրեշտակները մարդկանց միշտ երևացել են տղմարդու կերպարանքով: Այս տեքստում ներկայացված է մարգարեի տեսիլքը՝ երկու կնոջ մասին, որոնք թևեր ունեին արագիլի թևերի նման, և իրենց ձեռքում բռնել էին բաժակ Սենաարի (Բաբելոն) անմաքրությունով լցված: Մի քանի պատճառ գոյություն ունի, որոնք կասկածի տակ են դնում այս արարածներին իբրև հրեշտակ:
Առաջինը՝ Աստվածաշնչյան բոլոր հատվածներում որտեղ խոսվում է հրեշտակների մասին, որոնք հայտնվել են մարդկային տեսքով, չի խոսվում թևերի մասին որպես իրենց մարմնի անդամ: Պատկերացրեք այն երկու հրեշտակներին, որոնք այցելել էին Ղովտին, եթե նրանք թևեր ունենային, արդյո՞ք Սոդոմի բնակիչները նրանց տղամարդու տեղ կդնեին:
Երկրորդ պատճառը՝ բոլոր այն հատվածները, ոտեղ նշված է թևեր ունեցող հրեշտակների մասին, երբեք զուգահեռ չի անցկացվում արագիլի կամ այլ թռչունի թևերի միջև:
Երրորդը՝ Աստվածաշունչը խոսում է մեկ այլ կնոջ մասին, որին մեծ արծվի երկու թևեր է տրվել Հայտն. 12:14
Այս ամենը խոսում է այն մասին, որ թևեր ունեցող կանայք հրեշտակներ չեն եղել, որոնք հայտնվել են մարդկային տեսքով:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ