Հրեշտակների բնությունը

542

Հրեշտակները հոգևոր արարածներ են Ինչպիսի՞ բնություն ունեն հրեշտակները: Այս հարցին Աստվածաշունչը տալիս է սպառիչ պատասխան:

Եբրայեցիների թղթում նշված է, որ՝ «Եվ հրեշտակներից որի՞ն ասաց երբևէ՝ Իմ աջ կողմը նստիր, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դնեմ։ Չէ՞ որ ամենքը սպասավոր հոգիներ են՝ ուղարկված սպասավորություն անելու նրանց համար, որ փրկությունը պիտի ժառանգեն»: Եբր. 1:13-14 Լինելով սպասավոր հոգիներ, առաջին հերթին նրանք հոգևոր արարածներ են: Այստեղ կարող ենք մի քանի հետևություն կատարել՝ հիմնված Աստծու խոսքի վրա:

Հրեշտակները չունեն ֆիզիկական մարմին:
Տեր Հիսուսն ասաց. « Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որ ես ինքս եմ, շոշափեցե՛ք ինձ և տեսե՛ք, որովհետև հգին մարմին ու ոսկոր չունի, ինչպես տեսնում եք՝ ես ունեմ»: Ղուկ. 24:39

Այստեղից կարելի է հետևություն անել, որ հրեշտակները լինելով հոգևոր արարածներ, չունեն ֆիզիկական մարմին:

Եփեսացիս 6:2-ում Պողոս առաքյալն ասում է. « Որովհետև մեր պատերազմը արյան ու մարմնի հետ չէ, այլ իշխանությունների, պետությունների, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների, որ երկնավորների մեջ են»:
Չար հրեշտակները նույնպես հրեշտակներ են, նրանք նույնպես «արյուն ու մարմին» չունեն:

Սակայն Աստվածաշնչում նշված են դեպքեր, երբ նրանք գտնվել են ֆիզիկական մարմնում: Խոսքը սովորական մարդկային մարմնի մասին է, որին կարելի է տեսնել ու շոշափել: Ճիշտ է, նշված չէ որտեղի՞ց և ինչպե՞ս են նրանք ստացել այդ մարմինը, իսկ հետո ի՞նչ են արել, բայց պարզ գրված է, որ նրանք եղել են հրեշտակներ:
Ծննդոց 18-19 գլուխներում խոսվում է «երեք մարդկանց» մասին, որոնք հանդիպել են Աբրահամին Մամբրեի կաղնիների մոտ 18:1-2: Նրանք ոտքեր են ունեցել, որոնք Աբրահամը լվացել է 18:4, հաց են կերել 18:5-8: Այդ մարդկանցից մեկը եղել է Տերը 18:1,13,17,20,26,33, երբ Նա խոսում էր Աբրահամի հետ, մյուս երկուսը գնացին Սոդոմ 18:16,22: Սուրբ Գիրքն ասում է, որ այդ մարդիկ եղել են հրեշտակներ, բայց Ղովտը նրանց ընդունեց մարդու պես:

Ծննդ. 19:1,15 Ղովտի տանը նրանք նույնպես լվացել են ոտքերը, հաց կերել ու զրուցել: Կարծիք կարող է առաջանալ, որ հրեշտակները, որոնք գտնվել են մարդկային մարմնում, կարող են տեսնել միայն Աստծու ծառաները, սակայն նրանց մասին իմացել են նույնիսկ Սոդոմի մեղավոր բնակիչները: Նշանակում է նրանք տեսել են այդ մարդկանց և հավաքվել Ղովտի դռան մոտ ու պահանջել, որպեսզի դուրս բերի նրանց: Մարդիկ իրենց ձեռքերը երկարացրել և Ղովտին տուն են բերել, հետևից փակելով դուռը, դրսիններին կուրությամբ խփել: Սա արդեն ցույց է տալիս, որ նրանք չեն եղել սովորական մարդիկ, չնայած որ, նրանց ընդունել են սովորական մարդկանց պես:

Որպես լրացում այս ամենին, հիշենք, թե ի՞նչ է գրված Եբրաեցիների 13:2-ում՝ «Հյուրասիրությունը մի՛ մոռացեք, նրանով ոմանք առանց իմանալու հրեշտակներ ընդունեցին»։ Առաքյալն այստեղ նկատի ունի Աբրահամին ու Ղովտին, որովհետև չիմանալով հրեշտակներ ընդունեցին, որոնք գտնվում էին ֆիզիկական մարմնում:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ