Հրեշտակների խորհուրդը

0
152

«Որովհետև ո՞վ կա երկնքում, որ հավասար լինի Տիրոջը, և աստվածների որդիների մեջ, որ նման լինի Տիրոջը։ Աստված զարհուրելի է սուրբերի ժողովքի մեջ, և ահավոր ամեն Նրան շրջապատողների մոտ» : Սաղմոս 89:6-7-րդ խոսքերում խոսում է սուրբերի ժողովքի մասին:

Եբրաերեն բնագրում «ժողովք» բառը նշանակում է նաև խորհուրդ: Ամենամոտ ընկերների, բարեկամների շրջանակը, որտեղ մարդը կարող է վստահ լինել իր խոսքի մեջ՝ համարվում է խորհուրդ: Որոշ աստվածաբանների կարծիքով այստեղ խոսքը գնում է հրեշտակների մասին, և ոչ թե մարդկանց: Վեցերորդ խոսքը ցույց է տալիս, թե որտեղ է այդ ժողովը գումարվում՝ երկնքում, իսկ Աստծու որդիները և սուրբերի ժողովքը, ըստ պոետիկ ժանրի նույն բանն է ցույց տալիս: Այսպիսով, երկինքը և իր բնակիչները՝ հրեշտակները, փառաբանաում են Տիրոջը: Երբ Հովհաններս առաքյալը ստացավ երկնքի և Աստծու աթոռին վերաբերող հայտնությունը (Հայտն. 4:1-2), նա տեսել է քսանչորս երեցներին և չորս կենդանիներին որոնք գտնվում էին Աստծու աթոռի շուրջ (4:6), «… շատ հրեշտակների ձայն լսեցի աթոռի և չորս կենդանիների և երեցների չորս կողմովը. Եվ նրանց քանակը բյուրերի բյուր ու հազարների հազարներ» 5:11-13 Նա տեսել է նաև, թե ինչպես են աթոռի շուրջ գտնվող հրեշտակները երկրպագում ու փառաբանում Աստծուն: Հայտն. 7:11-12, Նեմիյա 9:6, Սաղմ. 102:19-21

Ձեռքի տակ ունենալով այս փաստերը կարող ենք հետևություն անել, որ Սաղմ. 88:6-8-ում նշված Աստծու որդիները և սուրբերը՝ հրեշտակներ են, որոնք փառաբանում և երկրպագում են Տիրոջը:

Այս հիմքերի վրա կարելի է անել այս հետևությունը, որ սուրբ հրեշտակները, որոնք երկնքում շրջապատում են Աստծու աթոռը և վայելում Նրա անկրկնելի ներկայությունը՝ կազմում են Աստվածային խորհուրդ: Սա այն խորհուրդն է, որտեղ Աստված բացում է իր ապագա ծրագրերը և նպատակները: Ինչպիսի՜ մեծ պատիվ: Հենց այստեղ է պարզ դառնում, թե ինչպես են հրեշտակները մարդկանց հետ հանդիպման ժամանակ խոսել Աստծու ծրագրերի, նպատակների մասին:
Սաղմոս 88:6-րդ խոսքը հաստատում է սուրբ հրեշտակների խոստովանությունը, որ Աստված անկրկնելի է և ոչ ոք այս տիեզերքում չի կարող համաեմատվել Նրա հետ:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ