Հրեշտակների կոչումն ու նպատակը

394

Մենք գիտենք, որ Աստված հրեշտակներին ստեղծել է տարբեր աստիճանի իմաստությամբ, ուժային տարբեր կարողությամբ, և հաստատել՝ տարբեր հրեշտակային կարգեր:

Այս տարբերության համեմատ էլ կազմակերպել է հրեշտակային բանակը, ինչպես դասակարգում են զինվորական բանակը: Աստավծաշունչը բազմաթիվ անգամներ, Աստծուն ներկայացնում է որպես՝ «Տեր Սաբավովթ»: Սաբավովթ բառը Եբրայական լեզվում նշանակում է բանակ: «Տեր Սաբավովթ»-ի Սուրբ գրային նշանակությունը սա է՝ «Բանակի Տեր», այսինքն, Աստված «Բանակի Տերն» է: Սուրբ Գրքում բազմաթիվ հղումներ գոյություն ունեն, որոնք ապացուցում են, որ սուրբ հրեշտակները հզոր երկնային բանակ են կազմում, իսկ նրանց նպատակը Աստծու՝ Հրամանատարի հրամանները կատարելն է: «Ես տեսա Տերը նստած իր աթոռի վրա և երկնքի բոլոր զորքերը կանգնած Նրա առաջև, աջ ու ձախ կողքերը»։ Գ Թագ. 22:19 Սաղմոսերգուն գեղեցիկ լրացում է կատարում՝ «Օրհնեցե՛ք Տիրոջը, ով Նրա հրեշտակներ՝ հզոր զորությամբ, որ կատարում եք Նրա խոսքը, Նրա խոսքի ձայնը լսելով։ Օրհնեցե՛ք Տիրոջը, ով Նրա բոլոր զորքեր, Նրա պաշտոնյաներ, որ կատարում եք Նրա կամքը»։ Սաղմ. 103:20-21

Նրանք ղեկավարում են Աստծու կառքերը՝ «Աստծու կառքերը երկու բյուր են՝ հազարապատիկ. Տերը նրանցում է, Սինայում՝ սրբության տեղում» (Սաղմ. 68:17) և բաժանված են առանձին գնդերի՝ «Կամ կարծո՞ւմ ես, թե չեմ կարող հիմա իմ Հորն աղաչել, որ ինձ հասցնի ավելի քան տասներկու գունդ հրեշտակներ»։ Մատթ. 26:53
Մի փաստ ևս, որ սուրբ հրեշտակները ունեն իրենց դիրքն ու նշանակությունը՝ ինչպես բանակում, նույնիսկ գտվում են հրեշտակապետների հրամանատարության ներքո: Օրինակ՝ Միքայելը իր հրամանատարության տակ ունի հրեշտակների գունդ, որոնց նպատակը հենց պատերազմելն է: «Եվ պատերազմ եղավ երկնքում: Միքայելն ու նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ…»: Հայտն. 12:7

Ճիշտ է, դժվար է որոշել, թե որ հրեշտակը ինչ նշանակություն ունի, բայց երբ խոսքը գնում է հրեշտակների մասին՝ պետք է նկատի ունենալ նրանց կոչումն ու նշանակությունը, դիրքն ու կարգը:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ