Հրեշտակների ստեղծման ժամանակը. մաս 2

170

Երկրոդ հատվածը, որը խոսում է հրեշտակների ստեղծման ժամանակաշրջանի մասին դա Ելից 20:11 խոսքն է: Աստեղ ասում է, «Եհովան վեց օրվա մեջ ստեղծեց երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նրանց մեջ եղածները, և յոթներորդ օրը հանգստացավ…»:

Եբրայերեն բնագրում երկինք խոսքը հոգնակի թվով է գրված՝ «երկինքներն ու երկիրը»: Խիստ կարևոր է այս տեսանկյունից մոտենալը, որը ցույց է տալիս, որ Աստված առաջին օրը ոչ միայն երկինքները ստեղծեց, այլ նաև այնտեղ գտնվող այլ արարածներին որոնք գտնվում են երկնքում: Այս մտքի օգտին է խոսում նաև Նեեմիան 9:6-ում՝ «Դու՝ միայն դու ես Եհովա. Դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը և երկրի բոլոր զորքերը, և բոլոր նրա վրա եղածը, ծովերն ու բոլոր նրանց մեջ եղածը և Դու ես նրանց բոլորին կենդանություն տվողը, և երկնքի զորքերը քեզ երկրպագություն են անում»:

Աստվածաշունչը նշում է, որ հրեշտակները արարածներ են, առաձնանում են իրենց հատուկ կյանքի ձևով և նրանց բնակավայրը երկինքն է: «Ես տեսա Տերը նստած իր աթոռի վրա և երկնքի բոլոր զորքերը կանգնած Նրա առաջ՝ աջ ու ձախ կողմերը»: Գ Թագ. 22:19 «Տերը երկնքում հաստատեց իր աթոռը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա հրեշտակներ՝ հզոր զորությամբ, որ կատարում եք նրա խոսքը. Նրա խոսքի ձայնը լսելով»: Սաղմ. 103:19-21 «Զգույշ մնացեք, որ այս փոքրերից մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակներն երկնքում միշտ տեսնում են իմ Հոր երեսը»։ Մատթ. 18:10

Ընդհանրացնելով այս ամենը կարող ենք ասել, որ հրեշտակները ստղծվել են վեցօրյա ստեղծագործության սկզբում՝ Ծննդոց 1:1 խոսքի մեջ ընկած ժամանակահատվածում, ոչ ավելի ուշ:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ