Հրեշտակների ստեղծման ժամանակը․ մաս 3

321

Երրորդ հատվածը, որը օգնում է մեզ պատկերացում կազմել հրեշտակների ստեղծման ժամանակաշրջանի մասին, դա հենց Ծննդոց 1:1 խոսքն է՝ «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»:

Արդեն ասացինք, որ երկինք բառը բնագրում նշված է հոգնակի՝ երկինքներ տարբերակով: Քանի որ նախորդ մտքի մեջ արդեն պարզաբանեցինք հիմնվելով Ելից 20:11 խոսքի վրա, որտեղ պարզ գրված է, որ երկինքները Տերը ստեղծել է վեց օրվա ընթացքում, ո՛չ շուտ, ո՛չ էլ ուշ: Ընթերցելով Ծննդոց 1:1-5 հատվածը կարող ենք հիմք ընդունել, որ այս հատվածը վերաբերում է ստեղծագործության առաջին օրվանը: Փորձելով ընդանրացնել այս ամենը հանգում ենք հետևյալ եզրակացությանը՝ 1. Հրեշտակները ստեղծվել են մինչ երկրի արարումը. (Հոբ 38:7) 2. Նրաք ստեղծվել են վեցօրյա ստեղծագործության ժամանակ. (Ելից 20:11) 3. Աստված ստեղծել է երկինքները և երկիրը ստեղծագործության առաջին օրը. (Ծննդոց 1:1)

Այսպիսով՝ հրեշտակները ստեղծվել են ստեղծագործության առաջին օրը, բայց ավելի վաղ քան երկիրը: Այսպես է ցույց տալիս նաև Ծննդ 1:1 խոսքի հերթականությունը՝ «…երկինքները և երկիրը»: Եթե փորձենք այս ամենը դասավորել ժամանակագրական հերթականությամբ, ապա կստացվի այսպես՝ Աստված առաջին օրը, առաջին հերթին ստեղծեց երկինքները և հրեշտակներին որոնք բնակվում են երկնքում, իսկ հետո, հենց նույն օրը ստեղծեց երկիրը՝ անձև ու անբնակ տեսքով:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ