Հրեշտակներն անսեռ են

510

Այս միտքը հիմնվում է երկու փաստի վրա: Առաջինը՝ սեռը ֆիզիկական մարմնի անդամ կազմող մաս է և սեռական հարաբերությունը իրենից ներկայացնում է երկու տարբեր սեռերի միջև տեղի ունեցող ֆիզիկական ակտ:

Կարճ ասած՝ «Երկուսը մեկ մարմին են դառնում»: Մատթ. 19:4-6, Ա Կորնթ. 6:13-20, 7:1-5 Քանի որ հրեշտակները չունեն ֆիզիկական մարմին, նշանակում է չեն կարող ունենալ նաև սեռ: Եկրորդը՝ Տեր Հիսուսն ասաց. «Որովհետև, երբ որ մեռելներից հարություն առնեն, ո՛չ կին կառնեն, ո՛չ մարդու կգնան, այլ կլինեն հրեշտակների պես, որ երկնքումն են»: Մարկ. 12:25 Հիսուսը սովորեցնում է, որ Աստված թույլ է տվել ամուսնությունը, որովհետև մարդկանց ստեղծել է տարբեր սեռի: Այլ կերպ ասած, ամուսնությունը գոյություն ունի մարդկանց տարասեռ լինելու հաշվին: Սա մեզ թույլ է տալիս հետևություն անելու, որ հրեշտակներն անսեռ են, որովհետև չեն ամուսնանում:

Մարատ Զաքարյան

 

Մեկնաբանություններ