Հրեշտակներն անտեսանելի են

187

Հրեշտակները իրենց բնությամբ անտեսանելի են, բոլոր այն մարդկանց համար՝ որոնք գտնվում են ֆիզիկական մարմնում: Նման հետևություն անելու համար երկու փաստ ունենք ձեռքի տակ:

Առաջինը՝ քանի որ հրեշտակները հոգիներ են, այդ պատճառով էլ չեն կարող տեսանելի լինել ֆիզիկական մարմնում գտնվողների կողմից: Ղուկ. 24:39

Երկրորդը՝ Պողոս առաքյալը բացատրում է, որ երկրավոր ու երևացող բաներին հակառակ գոյություն ունեն երկնավոր ու չերևացող բաներ: «Որովհետև նրանով ամեն բան ստեղծվեց ինչ- որ երկնքում՝ և ինչ-որ երկրի վերա է՝ երևացող ու չերևացողները, թե՛ աթոռները, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները, ամեն բան նրանով՝ և նրա համար ստեղծվեցին»։ Կող. 1:16

Այստեղ իշխանություններ տերմինները պատկանում է հրեշտակներին, որոնք լինելով երկնավոր էակներ՝ անտեսանելի են մեզ համար:

Երկու բացառություն գոյություն ունի, որոնց դեպքում կարող են հրեշտակները տեսանելի լինել սովորական մահկանացու մարդկանց:

Առաջինը՝ երբ հրեշտակներն են գտնվում ֆիզիկական մարմնում, այդ մասին արդեն խոսել ենք «Հրեշտակները չունեն ֆիզիկական մարմին» ենթավերնագրի տակ, որպես օրինակ ունենալով Աբրահամի և Ղովտի պատմությունը:

Երկրորդը՝ դա տեղի է ունենում այն դեպքում, երբ Աստված տեսիլքով ցույց է տալիս հրեշտակների: Նման օրինակներն Աստվածաշնչում բազում են: Դ Թագ. 6:15-17, կամ Սամսոնի հոր, Գեդեոնի, Դանիելի, Հովհաննեսի պատմությունը:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ