Հրեշտակները չեն մեռնում

414

Այս ճշմարտությունը պնդող երկու փաստ գոյություն ունի:Առաջինը՝ այն, որ նրանք չունեն ֆիզիկական մարմին: Մարդիկ մահանում են, որովհետև գտնվում են ֆիզիկական մարմնում՝ մեղքի և անեծքի տակ: Ծննդ. 2:17, 3:19, 5:3-5, Հռովմ. 5:12, 6:23, Ա Կորնթ.15:56

Քանի որ հրեշտակները չունեն ֆիզիկական մարմին, այդ պատճառով էլ չեն կարող ֆիզիկապես մահանալ: Նույնիսկ ընկած հրեշտակները, որոնք մեղք են գործել՝ ապստամբելով Աստծու առաջ, չեն մահանում:

Երկրորդը՝ Հիսուսը ուսուցանում էր, որ հարուցյալ մարդիկ կլինեն հրեշտակների նման, որոնք չեն մահանում: Ղուկ. 20:36 Այսպիսով, Նա ցույց տվեց, որ հրեշտակները չեն մահանում: Սրանից կարող ենք հասկանալ, որ նրանց սպանել հնարավոր չէ: Ավելի ուշ մենք կտեսնենք, որ սուրբ, և ընկած հրեշտակները իրար հետ պատերազմ են մղում՝ «Եվ պատերազմ եղավ երկնքում: Միքայելն ու նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, և վիշապն ու իր զորքերը պատերազմեցին նրանց դեմ»: Հայտն. 12:7
Այս պատերազմում ոչ մի հրեշտակ չի կարող սպանել մյուսին, չնայած որ դա ունենում է իր հետևանքները:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ