Հրեշտակները ստեղծված են

222

Այն, որ հրեշտակները ստեղծված են, սա կարևոր ճշմարտություն է կապված նրանց բնության հետ:

Հրեշտակները, ինչպես բոլոր մարդիկ, ստեղծված են Աստծու կողմից: Նրանք նույնպես իրենց գոյության համար պարտական են Աստծուն: Հրեշտակները անկախ արարածներ չեն, իսկ այս մասին Աստվածաշունչը ներկայացնում է մի քանի ձևով: Օրինակ՝ սաղմոսերգուն բոլոր Աստծու հրեշտակներին և ամբողջ տիեզերքին կոչ է անում փառաբանել Տիրոջը:

Սաղմ. 148:2-4, իսկ 5-րդ խոսքը բացատրում է, թե ինչու՞ պետք է փառաբանաեն Աստծուն՝ «Թող Տիրոջ անունը օրհնեն, որովհետև Նա հրամայեց եւ նրանք ստեղծվեցին»: Հրեշտակների ստեղծված լինելու մասին խոսում է նաև Պողոս առաքյալը «Որովհետև նրանով ամեն բան ստեղծվեց ինչ-որ երկնքում՝ և ինչ-որ երկրի վրա է՝ երևացող ու չերևացողները, թե՛ աթոռները, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները. ամեն բան նրանով՝ և նրա համար ստեղծվեցին»: Կող. 1:16

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ