Ներեցե՛ք. Հռոմի պապը ներողություն է խնդրել փախստականներից

185

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լեսբոս կղզի այցելությունից 3 օր անց և դեպի Եվրամիություն փախստականների մուտքը սահմանափակող համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 2 շաբաթ անց տեսաուղերձով դիմել է փախստականներին, գրում է newsru.com-ը՝ Վատիկանի I.MEDIA գործակալությանը հղումով։

«Ներեցե՛ք մեր համայնքների անտարբերությունը, ովքեր վախենում են այն փոփոխություններից, որը պահանջում է ձեր ներկայությունը»,- ասել է պոնտիֆիկոսը:

Ամբողջ Եվրոպայի անունից Հռոմի պապն ափսոսանք է հայտնել փախստականների հանդեպ վերաբերմունքի համար:

«Ձեզ ընդունում են որպես բեռ, որպես խնդիր, մինչդեռ իրականում դուք պարգև եք: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի կամուրջ դառնալ, որը կմիավորի բաժանված ժողովուրդներին, որը հնարավոր կդարձնի տարբեր մշակույթների և կրոնների հանդիպումը, որը կդառնա ուղի մեր ընդհանուր մարդկության բացահայտման համար»,- նշել է պոնտիֆիկոսը։

Հիշեցնենք, որ պոնտիֆիկոսը Լեսբոս կղզի էր այցելել ապրիլի 16-ին։

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանություններ