Հռոմի պապը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդին

436

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորական ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին` վերջինիս  հոգևոր ծառայության 25-ամյակի առթիվ:

«Սիրելի’ եղբայր, հայ համայնքը նշում է Ձեր առաջնորդության 25-ամյակը: Շնորհակալական աղոթքով միանում եմ այս ուրախությանը: Թո’ղ Տերը հատուցի այն ամեն բարիքը, որ գործել եք և շարունակում եք գործել: Շնորհակալ եմ Աստծուն Ձեր ծառայության համար և աղոթում եմ, որ այն շարունակի արգասաբեր լինել: Եվ խնդրում եմ, որ հիշեք ինձ Ձեր աղոթքներում: Խնդրում եմ փոխանցեք իմ ողջույնները հայ համայնքի սիրելի ներկայացուցիչներին»,- գրել է Ֆրանցիսկոս պապը:

Աղբյուրի փոխանցմամբ, Գիսակ արքեպիսկոպոսի ծառայությունը նշանավորող միջոցառմանը ներկա են գտնվել Արգենտինայի կառավարության, հայ եկեղեցու, հայ համայնքի և Արգենտինայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ:

Ներկաներից հայ համայնքի ներկայացուցիչ Ալբերտո Ջերեջյանը այս առիթով շեշտել է, որ Գիսակ արքեպիսկոպոսը Արգենտինայի հայ համայնքի կարևորագույն առաջնորդներից է:

Աղբյուր՝ panorama.am

Մեկնաբանություններ