Հույսը միայն Աստված է

452

Հույսը մեզ ուրախ է պահում, նույնիսկ նեղությունների մեջ, քանի որ Աստված խոստացել է հանել ամեն իրավիճակից:

Տերը մեզ միշտ պահում ու պահպանում է և հույսը ամոթով չի թողնում:

«Վասնզի չենք կամենում, եղբայրք, որ դուք չգիտենաք այն նեղությունն, որ Ասիայում մեզ եղավ, որ մեր կարողությունից ավելի ծանրաբեռնվեցանք. Մինչև որ մեր կյանքի հույսն էլ կտրել էինք։ Բայց հենց մենք ինքներս մեզ վրա մահվան վճիռն ունենք. որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք, այլ Աստծո վրա, որ մեռելներին հարուցանում է։ Որ այնպիսի մահից մեզ փրկեց և փրկում էլ է, որին հույս ունենք՝ թե տակավին կփրկի էլ …» (Բ Կորնթացիս 1:8-11)։

Սա հազվագյուտ խոսք է Աստվածաշնչում, որտեղ նշվում է, որ նեղությունը կարողությունից ավել էր, նույնիսկ նրանք հույսը կտրել էին ապրելուց, սակայն մարդ հուսյը պետք է ոչ թե իր վրա դնի, այլ` Աստծո, որ նույնիսկ մեռած վիճակից էլ կարող է կենդանացնել:

Աստված զարգացնում է հույսը: Եթե նույնիսկ անհնարին իրավիճակում ես, Աստված ասում է, եթե հավատաս Աստծո փառքը կտեսնենս: Մենք երբեք չպետք է կասկածենք Աստծո ուժի վրա, որովհետև Նա ոչ միայն անցյալի ու ներկայի Աստվածն է, այլ նաև ապագայի: Թույլ տուր, որ Աստված իր գործը անի և դու էլ եղիր քո աղոթքի մեջ և Աստված անհնարին բաներ կանի քո կյանքում:

Հույսը միայն երկրավոր բաների համար չէ, այլ նաև երկնային: Եթե չկա երկնային հույսը, մնացած ամեն բան մարմնավոր է: Կարևոր է երկրավոր բաների համար հույս ունենալ, սակայն դրա հետ միասին պետք է երկնայինի համար էլ ունենալ:

 

Էդուարդ Հարությունյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ