Ichthus — Հավատա… (նոր տեսահոլովակ)

632

ՀԱՎԱՏԱ

Խոսքերի հեղինակ և կատարող՝ Արաքս Պողոսյան։
Երաժշտությունը և գործիքավորումը՝ Գարեգին Ամյանի։

Ու թե հիմա դու շփոթված ես ու տրտմած,
Ու թե սրտում քո փոթորիկ է ու տագնապ:
Եվ չգիտես այս պահին ինչպես ուղղես աչքերդ վեր,
Երբ քո միտքը քեզ ստիպում է հանձնվել:
Երբ թափվում են արցունքները
Ու չկա ներսոումդ հույս,
Մարդն անզոր է քեզ օգնել,
Վստահիր Աստծուն:

Հասկացիր, որ կա մեկը,
Նա մեկնում է քեզ Իր ձեռքը,
Որ բարձրացնի ու զորացնի, լցնի հույսով:
Դե հիմա վերցրու զենքերդ,
Խոսքերն ու աղոթքներդ,
Դու հզոր ես զորացնող Քրիստոսով:
Նա տվեց Իր կյանքը,
Որ վերցնի ամեն տագնապն ու վախը,
Նա քեզ հետ է, չի թողնի քեզ ամոթով:

Երբ թափվում են արցունքները
Ու չկա ներսոումդ հույս,
Մարդն անզոր է քեզ օգնել,
Վստահիր Աստծուն:

Իմացիր, որ կա մեկը,
Նա մեկնում է քեզ Իր ձեռքը,
Որ բարձրացնի ու զորացնի, լցնի հույսով:

Միշտ հիշիր, որ կա մեկը,
Նա մեկնում է քեզ Իր ձեռքը,
Որ բարձրացնի ու զորացնի,
Որ քայլես ջրի վրայով,
Միշտ հիշիր, որ կա մեկը,
Նա մեկնում է Քեզ Իր ձեռքը,
Որ բժշկի և ապրեցնի… լցնի հույսով:
Երբ թափվում են արցունքները
Ու չկա ներսոումդ հույս,
Մարդն անզոր է քեզ օգնել,
Բայց հավատա:

Հավատա, որ կա մեկը,
Նա մեկնում է քեզ Իր ձեռքը,
Որ բարձրացնի ու զորացնի,
Լցնի ուժով,
Հասկացիր, որ կա մեկը,
Նա մեկնում է քեզ Իր ձեռքը,
Որ բարձրացնի ու զորացնի, լցնի հույսով,
Որ քայլես ջրի վրայով:

Մեկնաբանություններ