Ի՞նչ դեր ունի ունեցվածքը քո կյանքում

480

«Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա…ուր որ ցեցը ու ժանգը ապականում են, և ուր որ գողերը պատը ծակում են ու գողանում են, այլ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, ուր ոչ ցեց, ու ոչ ժանգ չեն ապականում և ուր գողերը պատը չեն ծակում ու չեն գողանում: Որովհետև որտեղ ձեր գանձերն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը»: — Մատթեոս 6:19-21

Փողը դառնում է անիրավ, երբ այն վաստակում են սխալ ճանապարհով: Մեր կյանքը, անկախ ամեն ինչից, առնչվում է փողի հետ: Հոգևոր կյանքի հիմքը` կապված գումարի հետ, գոհությունն է․ պետք է միշտ գոհանալ ունեցածով` լինի շատ թե քիչ:

Գոհացողը գոհանում է թե՛ շատի և թե՛ քչի մեջ, իսկ չգոհացողը միշտ չի բավարարվում ու չի գոհանում: Պետք է քննել մեր սրտերը ու հասկանալ, թե ինչ վերաբերմունք ունենք փողի նկատմամբ: Մարդ կարող է ունենալ շատ քիչ ունեվածք, բայց բռնված լինել դրանից, որն էլ նրան թույլ չի տա մտածել կարևորի մասին:

Հիշենք, որ այն, ինչ նյութական է, ենթակա է կորստի, ձգտենք դեպի երկնային` բարոյական արժեքները:

Էդուարդ Հարությունյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ