Ի՞նչ է համբերությունը

248

«Բայց այն պարարտ երկրի միջինը, նրանք են, որ բարի և հոժար սրտով խոսքը լսում և ընդունում են, և համբերությունով պտուղ են տալիս» — Ղուկաս 8:15

Համբերությունը վստահություն է: Աստծո կամքն է, որ մենք համբերենք, և Նա մեր պատերազմը կպատերազմի:

Իմաստությունը լռելու և լսելու մեջ է: Շատ ժամանակ առանց համբերելու, դիմացինի մասին վատն ենք մտածում կամ խոսում: Բայց Աստված ուզում է, որ մեր հոգին զսպենք:

«Երկայնամիտը զորավորից լավ է, և իր ոգին զսպողը՝ քաղաք առնողից» — Առակաց 16:32

Տարիքային շտապողականությունը մեզ հետ է մղում: Համբերությունը միշտ պտուղներ է բերում, տրտունջը կոտրում է օրհնության դռները, իսկ գոհությունը բանալին է օրհնությունների:

Աստված տալիս է նրան, ով համբերել գիտի:

Կարեն Թադևոսյան

Աղբյուր՝ hvernatunchurch.am

Մեկնաբանություններ