Ամենափոքր թերություններն ավելի շուտ ենք նկատում, քան ամենամեծ առավելությունները

656

Մի անգամ ուսուցիչը աշակերտներին թղթի մաքուր էջ է ցույց տալիս, որի մեջտեղում սև կետ էր նկարված, և հարցնում է. «Ի՞նչ եք տեսնում»:

Պատասխանները տարբեր են լինում՝
«Կետ»
«Սև կետ»
«Մեծ կետ» և այլն:

Այդժամ ուսուցիչն ասում է. «Դուք բոլորդ տեսաք միայն կետը և ոչ ոք ձեզանից չնկատեց մեծ մաքուր թուղթը»:

Հենց այսպես էլ մենք դատում ենք մարդու մասին՝ նրա փոքրիկ թերություններով կամ թերացումներով և մոռանում ենք տեսնել դրականը նրա մեջ:

Մերի Հովհաննիսյան

Աղբյուր՝ yerevanstyle.com

Մեկնաբանություններ