Արամ Ասատրյան.«Ի՞նչ կարող եմ» հարցին կա հստակ պատասխան

232

«Նեղության միջից Տիրոջը կանչեցի. Տերը լսեց ինձ և լայնարձակ տեղ հանեց» (Սաղմոս 118. 5):

Մենք մեր նեղության օրերում, երբ ընկճված էինք, նեղված, երբ հայտնվել էինք փակուղու մեջ, երբ ելք էր պետք, Նա եկավ և կյանք տվեց:

Մարդուն բնորոշ է ստանալուց առաջ կամ հետո խոստումներ տալ, բայց և բնորոշ է այն մոռանալ: Մենք բազմաթիվ բանավոր և գրավոր ուխտեր ենք տվել: Առաջին մեր ուխտը եղել է ապաշխարության ժամանակ, երբ հանդիպել ենք Նրա հետ:

Հաջորդ ուխտը, երբ ջրի մկրտություն ընդհունեցինք: Մենք Նրա հետ հավիտյան ուխտի մեջ մտանք, խոստացանք մնալ հավատարիմ և ծառայել մեր կյանքի մինչև վերջին օրը: Տալիս ենք խոստումներ նաև, երբ մեզ օգնություն է պետք Տիրոջ կողմից:

«Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը Նրա բոլոր բարության համար, որ ինձ արեց» (Սաղմոս 116.10, 12 ):

Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ. երբեմն ամենալավ միջոցը գոհանալ Աստծուց՝ տալով Նրան խոստացված բոլոր ուխտերը:

Խոսքը ասում է բոլոր ժողովրդի առջև. այստեղ խոսքը գնում է քրիստոնյայի բաց և հաղթական կյանքի քաղաքականության մասին:

Եթե դու լավ քրիստոնյա ես, պարկեշտ, կարգապահ, խոսքի մարդ, հավատարիմ, գթասիրտ, Աստվածասեր, մեծ զոհողությունների գնացող, ապա կարիք չկա այն թաքցնել, դնել գրքերի արանքը և գիրքն էլ նետել մի փոշոտ անկյուն:

Եթե մարդը պահում է իր բոլոր խոստումները, եթե եկեղեցում ներում է խնդրում իր քույրերից, եթե ձեռք է մեկնում կարիքին, նա պահում է ուխտը Աստծո հետ, այդ թանկ յուղը, որ կոչվում է վկայություն:

Եթե դու լավ քրիստոյա ես, պետք է ցույց տաս այն, ինչ աշխարհը խորհուրդ կտա, որ թաքցնես:

Պահել ուխտ՝ նշանակում է ցույց տալ այն: Մի վախեցեք լինել բոլորից մի քայլ առաջ:

Եկե՛ք հայտնենք բոլորին, թող գան և փառաբանեն Աստծուն՝ տալով բոլոր ուխտերը:

Մեկնաբանություններ