Ի՞նչ կլիներ․ Բանաստեղծություն

123

Ի՞նչ կլիներ, եթե մեկը
Չարն անցյալի չհիշեր,

Ու պատյանում պահած զենքը
Ուշացումով դուրս քաշեր:

Ի՞նչ կլիներ, վիրաբույժը
Հիվանդին խղճով բուժեր,
Իր պատճառով ավել գուժը
Մարդկանց տուն չներխուժեր:

Ի՞նչ կլիներ որ շեղ գնար
Կրակոցը քո, որսո՛րդ,
Որ կենդանու ձագին տկար
Սարքեց անմայր մի ճամփորդ:

Ի՞նչ կլիներ ղեկավարը
Ուտեր իր վաստակածից,
Պակասեցներ իր ավարը,
Աղքատի պատառ հացից:

Ի՞նչ կլիներ կուշտ աղքատը
Մի պահ դուրս գար իր հոգսից,
Ու անգլուխ, մերկ ճակատը
Գերադասեր ստամոքսից:

Ի՞նչ կլինի պարանոցը
Իր վրա գլուխ տանի,
Ոչ թե լինի թանկ վզնոցը
Միակ զարդը իշխանի:

Ի՞նչ կլինի տգիտությունն
Ուսանողը թո՛ղ անի,
Ցածր չանի գիտությունը
Դիպլոմից երկկողանի:

Ի՞նչ կլիներ թե ժպիտը
Լիներ ոչ թե վիրտուալ,
Առերես է լինում խինդը,
Սա խնդիր է ակտուալ:

Ի՞նչ կլիներ մարդը մարդից
Պարտք վերցներ, ոչ թե վարկ,
Կործանիչ է վարկն ավելի,
Քան թե մարտում մի մեծ արկ:

Ի՞նչ կլիներ գիտնականը
Սերն հաստատող գյուտ փնտրեր,
Ոչ թե պարապ նստած տանը
Աստծուն մերժող միտք գտներ:

Ի՞նչ կլինի դերասաններ
Տեսնենք կինոյում, բեմում,
Ոչ թե բազում սուտասաններ՝
Դերի մեջ խոսք են ծամում:

Ի՞նչ կլինի, երբ որ փողը
Վեր են դասում կրթվածից,
Չզարմանաք, կրթությունը,
Երբ մահանա կաթվածից:

Ի՞նչ կլինի դասախոսը,
Երբ կաշառք կսերմանի,
Գոնե թող իր կարգախոսը
«Արդարություն»-ը չանի:

Փոխարենը, որ քահանան
Օրհնում է ննջեցյալին,
Աղոթի մինչ կմահանա,
Որ ջնջի մեղքն անցյալի:

Մեկը Աստծուն մեջքով կանգնած,
Թեկուզ սեր էլ բաժանի,
Ի՞նչ կլինի, մի թող մարդկանց
Դառնան զոհն այդ խուժանի:

 

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ