Ինչպե՞ս երջանկացնել կնոջը. 10 խորհուրդ տղամարդկանց համար

681

AllProDad ծառայությունը ձգտում է օգնել հայրերին իսկապես սիրել սեփական ընտանիքը և լինել հերոս իրենց երեխաների համար:

Եվ առաջարկում է 10 խորհուրդ այն մասին, թե ինչպես անել, որ կանայք իրենց երջանիկ և սիրելի զգան: Հայտնում է քրիստոնեական invictory.com մեգատիրույթը՝ հղում անելով Christian Today-ին:

1. Սովորեք ձեր կնոջ սիրո լեզուն և կիրառեք այն ամեն օր:

2. Հրավիրեք ձեր կնոջը հետաքրքիր ժամանակ անցկացնելու ամսվա մեջ գոնե մեկ անգամ:

3. Թույլ տվեք ձեր կնոջը իրեն յուրահատուկ զգալ: Երբեք մի ընդունեք ձեր հարաբերությունները որպես սովորական մի երևույթ: Ուղղակի զանգահարեք նրան և ասեք, որ սիրում եք կամ մի փոքր նվեր մատուցեք որպես անակնկալ, շաբաթվա ընթացքում ընթրեք միասին:

4. Աշխատացրեք ձեր երևակայությունը, որպեսզի վերակենդանացնեք ձեր ամուսնական կյանքը: Կազմակերպեք ինչ-որ տոնակատարություններ, հանդիպումներ և երեկույթներ:

5. Հետևեք ձեր քաշին, սպորտով զբաղվեք և ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք հագնվում:

երջանիկ զույգ

6. Ավելի հաճախ ասեք նրան «Ես քեզ սիրում եմ»: Տղամարդկանց մեծամասնությունը ամուսնությունից հետո դադարում է խոսել սիրո մասին՝ մտածելով, որ իրենց կանայք արդեն գիտեն դրա մասին: Այնուամենայնիվ հաճախ ասեք նրան, որ սիրում եք:

7. Եղեք բարեսիրտ և ուշադիր ձեր կնոջ հանդեպ: Այս խորհուրդը միշտ թերագնահատվում է, սակայն ամուսնական կյանքում սերը և կիրքը պահպանելու գլխավոր գրավականներից մեկն է:

8. Եղեք բարեհամբույր, բացեք նրա համար դուռը, վազեք դեպի մեքենան և նրա համար անձրևանոց բերեք և այլն:

9. Կանայք սիրում են, երբ տղամարդիկ իրենց քաջալերում են: Ամեն անգամ, երբ տղամարդն ասում է, որ կինը հիասքանչ տեսք ունի, նա իրեն հիանալի է զգում:

10. Անցկացրեք ինչքան հնարավոր է շատ ժամանակ միասին: Շաբաթն ունի միայն 168 ժամ և դա հնարավոր չէ փոխել: Ժամանակը, որ մենք ներդնում ենք մեր հարաբերությունների համար, արտացոլում է այն, թե ինչքան ենք մենք արժեվորում այն մարդկանց, ում ասում ենք «Ես քեզ սիրում եմ»: 

Աղբյուր`ieshua.org

Մեկնաբանություններ