Ինչպես հավատը փոխեց երկրի կյանքը. Կորեայի դեսպանը «Կորեական հրաշքի» մասին

301

Աշխարհի տնտեսագետները տարիներ ի վեր գլուխ են կոտրում Հարավային Կորեայի տնտեսական առաջընթացի գաղտնիքը բացահայտելու վրա, սակայն այն դեռևս մնում է հանելուկ և ստացել է «Կորեական հրաշք» անվանումը:

Ներկայումս դժվար է պատկերացնել, որ երբևէ Հարավային Կորեան ահավոր վիճակում էր: Բյուջեում քիչ փող կար, որը չէր բավականացնում նույնիսկ էլեկտրաէներգիային: Կոռուպցիան սովորական երևույթ էր, իսկ արդյունաբերական կենտրոնի փոխարեն լավ զինված «ժողովրդական հանրապետությունն» էր: Այսօր այդ երկիրը հանգիստ կարելի է համաշխարհային տնտեսական առաջատար անվանել:

Ուկրաինայում Կորեայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լի Յանգ Գուն իր տեսակետն է արտահայտել: Նրա կարծիքով Կորեայի տնտեսական թռիչքի համար մեծ դեր է խաղացել բնակչության զգալի մասի հավատը:

«Քրիստոնեությունը մեծ դրական ազդեցություն է թողել ոչ միայն տնտեսության, այլև պետության վրա: Մենք ունենք բավականին մեծ քրիստոնեական համայնքներ: Երկրի ներկայիս նախագահը հավատացյալ չէ, բայց նախորդը հավատացյալ էր: Վարչապետն ու խոսնակները նույնպես քրիստոնյաներ են:

Մարգարետ Թետչերը մի արտահայտություն ուներ` «Մտածելակերպը ծնում է գործողություն, գործողությունը` սովորություն, իսկ վերջինս որոշում է ճակատագիրը»: Ես կարծում եմ, որ մտածելակերպը առաջ է գալիս արժեքներից: Քրիստոնեությունը ճիշտ արժեքներ է սերմանում և, ի վերջո, այն բերում է լավ ճակատագրի:

Կորեան աշխարհի միակ երկիրն է, որտեղ բողոքականների թիվն աճում է այդպիսի տեմպերով:

Կորեան ակտիվորեն միսիոներներ է ուղարկում: Նրանց քանակով մեր երկիրը երկրորդն է աշխարհում` Ամերիկայից հետո: Բայց ես կարծում եմ, որ տոկոսային հարաբերությամբ մենք առաջատարն ենք:

Հավատացյալները համոզված են` քանի որ մենք ուղարկում ենք շատ միսիոներներ, ապա Կորեայի պետությունն ապահովված է»,- ասել է դեսպանը:

Թարգմանեց` Ա. Հովսեփյանը

Աղբյուրը` gcshelp.org

Մեկնաբանություններ