Ինչպե՞ս լեզու գտնել երեխաների հետ

439

Մինչև 9-ը տարեկանը երեխաների մոտ սովորոբար սեփական «ես»-ի զգացողությունը թույլ է զարգացած լինում և ձեր կողմից երեխային ուղղված ցանկացած  հրաման, կարող է  անհարկի պատնեշ ստեղծել ձեր միջև:

Ահա թե ինչու մասնագետները խորհուրդ են տալիս մինչև ինը տարեկանը երեխային դիմելիս հրաժարվել հրամայական տոնից և նրան ուղղված ցանկացած կոչ հնչեցնել որպես համագործակցության առաջարկ: Օրինակ, եթե դուք ցանկանում եք, որ ձեր երեխան մաքրի իր սենյակը, հրամայական տոնի փոխարեն, նրան առաջարկեք միասին դա անել:

Ասվածը վերաբերում է մինչև 9 տարեկան երեխաներին: 9-ից բարձր երեխաների դեպքում առաջարկվող այս մեթոդը կարող է շատ արհեստական դառնալ:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ