Ինչպես շարժել Աստծո սիրտը

211

«Ոչ մի բանի համար հոգ մի արեք, այլ ամեն բանի մեջ աղոթքով և աղաչանքով, գոհությունով մեկտեղ, ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն»: — Փիլ. 4:6

Ե՞րբ է, որ մեր աղոթքները կշիռ և արժեք ունեն Աստծո մոտ: Ո՞րն է շարժում Աստծո սիրտը՝ մեր խնդրվածքնե՞րը, թե՞ մեր գոհության աղոթքները: Տերը գիտի մեր կարիքն ու հոգսը, և Նրա համար անհնարին բան չկա: Մեր խնդրվածքները չեն, որ հայտնի են դարձնում Աստծուն, թե ինչ է մեզ հարկավոր: Նա մինչև մեր խնդրելը գիտի մեր կարիքները: Սակայն ի՞նչն է Աստծո համար առավել թանկ և արժեքավոր:

Երբ գոհությամբ աղոթք ենք բարձրացնում, մենք Նրան ցույց ենք տալիս մեր սիրտը, իսկ երբ միայն մեր խնդրվածքներն ենք ուղղում Նրան, դրանով կարծես ուզում ենք Աստծո ուշադրությունը կենտրոնացնել մեր հոգսի վրա:

Աստված նայում է մեր սրտերին: Աստված նայում է ոչ թե անխոսուն և անշունչ հոգսերին, այլ կենդանի սիրտը, որ լցված է գոհությամբ: այդ սիրտն է, որ կշարժի Աստծո սիրտը: Աստծո արձագանքը կախված է աղոթքի քո ճիշտ դիրքից. գոհությամբ պատրաստված սիրտն է, որ հավանում է Աստված: Թող քո սիրտը չդադարի Աստծուն գոհություն բարձրացնել: Ցնծա, և Նա կտա քո սրտի խնդրվածքը:

Մովսես Առաքելյան

Մեկնաբանություններ