Ինչու՞ մարդիկ չեն կարողանում ներողություն խնդրել

586

Կան մարդիկ, ում համար սեփական սխալն ընդունելն ու դրանից դասեր քաղելը դժվար է, եթե ոչ անհնար:

Հոգեբանները պարզել են, որ կան մի քանի պատճառներ, որոնք չեն թողնում որոշ մարդկանց ընդունել սեփական սխալը և ներողություն խնդրել:

Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում տարբերակել իրենց գործողությունները բնավորությունից: Նման պարագայում նրանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ եթե վատ բան են արել, ուրեմն վատ մարդ են: Եթե շատերի համար ներողություն խնդրելը դիտվում է որպես հնարավորություն սեփական անձի զարգացման համար, ապա իրենց սխալները չընդունողների համար ներողություն խնդրելը համարվում է նոր մեղադրանքների ու կոնֆլիկտների աղբյուր՝ առիթ տալով բոլորին ամեն ինչում իրենց մեղադրել:

Ներողություն չխնդրելով՝ տվյալ մարդն իրեն ավելի ուժեղ ու անպարտելի է զգում՝ ցանկանալով ցույց չտալ սեփական թուլություններն ու թերությունները:

 

Աղբյուր՝ life.panorma.am

Մեկնաբանություններ