Իրաքի ՀԱԵ հովիվն ահազանգում է

550
Map
Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն` կարմիր, Իրաքի կառավարություն` գազարագույն, «Իսլամական պետություն»` մուգ մոխրագույն, քրդեր` կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր` կապույտ: Նկարը՝ razm.info կայքից։

Իրաքում Հայ Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Նորեկ Արթինը, հոկտեմբերի 17-ին Բաղդադում եւ մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ ահազանգել է եւ աղոթքի խնդրանքով դիմել Հայ Ավետարանական եկեղեցու աշխարհասփյուռ համայնքին:

Նամակում ասվում է. «Խնդրում եմ, որպեսզի աղոթեք Իրաքի, ու հատկապես Մոսուլ եւ Բաղդադ քաղաքների համար: Այս դժվարին օրերին, երբ արյունահեղությունը ավելի է սաստկացել, մենք կարիք ունենք Երկնային պաշտպանության. Իրաքի ժողովուրդը Աստծո խաղաղության կարիքն ունի»:

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, առավոտյան հրթիռակոծվել են Բաղդադի փողոցները, ինչի հետեւանքով 35 մարդ մահացել է, 22-ը վիրավոր են, տասնյակ մեքենաներ այրվել են:

Աղբյուր՝ eca.am

Մեկնաբանություններ