Իրիկուն և առավոտ եղավ. Մարատ Զաքարյան

3050

2018 թվական: Աստվածաշունչը սկսվում է ժամանակների և օրերի հիշատակումով:

Մեզ հայտնի է, որ աշխարհն ստեղծվել է վեց օրում: Սա հիմք է տալիս հավատալու, որ Աստված ոչ միայն ժամանակի սկիզբն է, այլև կառավարում է այն: Ամեն մեկն իր պատկերացումն ունի ժամանակի մասին, և հաճախ ենք լսում «կլոր տարի» բառակապակցությունը, սակայն Սուրբ Գիրքը ցույց է տալիս ժամանակների դասավորվածության ճշմարիտ մոդելը:

Ճիշտ է, մեր ապրած օրերը մեծ մասամբ նման են իրար ու հանգամանքների բերումով դրանք կրկնվում են, բայց միևնույնն է՝ շաբաթվա օրերը տարբեր են իրարից և աստվածաբանական տեսանկյունից դրանց շարքը, ոչ թե շրջանաձև է, այլ ուղիղ: Շրջանաձևի դեպքում օրերը կրկնվում են, իսկ ուղիղի դեպքում՝ ոչ… Իրականում ոչ մի օրը նման չէ մյուսին, երկուշաբթին կամ շաբաթը նման չեն նախորդներին:

Աստված յուրաքանչյուր օրը տալիս է մեզ նորովի ապրելու համար՝ օգտվելով դրա բարիքներից: Սիրելի՛ ընթերցող, շնորհավոր Սուրբ Ծնունդ և Նոր տարի: Ապրե՛ք ամեն օր Աստծու հետ, վայելե՛ք Երկնքից տրված կյանքը և օրհնե՛ք Արարչին, քանի որ Նրանով ենք ապրում, շարժվում ու կանք:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ