Իսկ ի՞նչ կասեն մեր մասին…

218

Մեկն ասում է՝ վատ ծնողներ չեն լինում, լինում են անշնորհակալ զավակներ, մյուսն ասում է՝ վատ զավակներ չեն լինում, այլ ծնողներն են սխալ վերաբերվում և այլն…

Մի բան փաստ է՝ Ադամն ու Եվան իրենց անհնազանդությամբ խորտակեցին նաև իրենց զավակների ապագան: Մենք միշտ սովոր ենք ասելու, որ արդար ապրելու կամ Տիրոջ կողմից օծված լինելու համար ջանք ենք գործադրում, գին ենք վճարում, բայց չմոռանանք, որ մեղքի համար ևս շատ թանկ ենք վճարում, խոսքը հետևանքների մասին է:

Այսօր մենք ընդունու՞մ, թե՞ մերժում ենք այս աշխարհի առաջարկած արգելված պտուղները՝ հանուն մեր Փրկչի հանդեպ ունեցած սիրո, հանուն մեր ու մեր զավակների ապագայի…

Հիմա էլ մենք ենք ամեն օր ընտրության առջև… Հիմա էլ մեր հերթն է՝ մեր խոսքն ասելու…

Միշտ և ամեն ինչում մնա Տեր Հիսուսի հետևորդ: Հետևիր ոչ թե առաջին, այլ երկրորդ կամ վերջին ադամի՝ Հիսուսի օրինակին (1 ԿՈՐՆԹ.15. 45): Նա է մեր օրինակն ու չափանիշը ամեն բանում:

Էդուարդ Մխիթարյան

Մեկնաբանություններ