Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Իտալիայի ափերի ավելի քան 700 փախստականի է փրկել

251

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ամռան սկզբից մինչ այսօր փրկել է 714  փախստականի, ովքեր փորձել են ծովով հասնել Իտալիայի ափերը,-փոխանցում է «Ռիա նովոստին»:

«Տրիտոն» գործողության շրջանակներում  իսպանական քաղաքացիական գվարդիայի Río de Segura նավը Միջերկրական ծովում երկու անգամ՝ հունիսի 4-ին և 12-ին, օգնել է փախստականներին հասնել միչև Իտալիայի ափերը:

Փրկվածների շարքում 380-ը տղամարդ, 195 կին, 139 անչափահաս և երկու նորածին է եղել:

Բացի սրանից իսպանական կողմը մասնակցել է Իտալիայի իրավապահ մարմինների գործողություններին, որոնց արդյունքում ութ եգիպտացի է ձերբակալվել՝ մարդկանց ապօրինի տեղափոխման կասկածանքով:

Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում Իտալիայի ափերին փրկվել են մոտ 3,3 հազար  մարդ, իսկ տարվա սկզբից Իտալիա է ժամանել 50 հազար փախստական:

Աղբյուր՝ panorama.am

Մեկնաբանություններ