Ժակլին, Աննա, Մերի եւ Գեղամ․ «Մեծ Է Տերը եւ շա՜տ օրհնյալ»․․․

628
Jacklin_Anna_Merry_and_Gegham

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տաղանդավոր երիտասարդ երգիչների առաջին համատեղ կատարումը, որտեղ ԱննանԳեղամը, Ժակլինը եւ Մերին երգում են «Շնորհակալություն» եւ «Տերը բարի է» ստեղծագործություններից հատվածներ։ Տեսանյութի հրապարակումից ժամեր անց, ֆեյսբուքյան օգտատերերի ջերմ ընդունելությունից պարզ դարձավ, որ ձեւաչափը հաջողված է։

Այս անգամ երիտասարդները կատարում են «Մեծ Է Տերը եւ շա՜տ օրհնյալ» վերտառությամբ գեղեցիկ երգը, ուր արդեն սիրված քառյակին նվագակցում է կիթառահար Վահան Սահակյանը։

Տասնյակ հազարավոր դրական արձագանքների արժանացած այս տեսանյութի մասին Protestant.am-ը զրուցեց երգիչ Գեղամ Կարապետյանի հետ․
«Միշտ հաճելի է, երբ երաժշտասեր ընկերները հավաքվում են միասին եւ ինչ-որ հետաքրքիր բան ստեղծում։ Ուրախ ենք, որ մեր այս փոքրիկ միաբանությունը մեծ արձագանք է գտնում։ Սպասե՛ք նոր կատարումների»․ մեզ հետ զրույցում նշեց Գեղամը։

ՄԵԾ Է ՏԵՐԸ ԵՎ ՇԱ՜Տ ՕՐՀՆՅԱԼ
Հեղինակ՝ Սուսաննա Արսենյան

Մեծ Է Տերը և շա՜տ օրհնյալ,
Պահապանը ողջ երկրի,
Իմ օգնությունը Տիրոջից է,
Որ ամբողջ երկիրն արավ։

Նա տիրում է հավիտյան,
Մեր Տերը բարի է,
Նա կպահի
Քեզ ամեն չարից։

Ի՜նչ մեծ և հրաշալի՜ Աստված ես,
Իմ սիրտը գովերգում է Քեզ, Տե՜ր,
Օրհնյա՜լ լինի Իսրայելի Աստվածը
Հավիտենից մինչև հավիտյան։

Մեկնաբանություններ