Ժողովրդի մա՞ս ես, թե՞ աշակերտ. Գոռ Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

844

Եկեղեցին օրհնված տեղ է: Եկեղեցին այն վայրն է, որտեղ քո կյանքի որակն է փոխվում, քո մտածելակերն ու քո մոտեցումները:

Հիսուսն ասել է, որ որտեղ նա կլինի այնտեղ էլ Իր ծառան կլինի, ու եթե Հիսուսը եկեղեցում է, ապա դու էլ պետք է լինես այդտեղ՝ Տիրոջ տան մեջ:

«Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կլինի»: — Հովհաննես 12:26

Ավետարաններում տարբեր իրավիճակներում՝ Հիսուսի գործողությունները նկարագրվելիս, նշվում է ժողովրդի ներկա գտնվելու մասին: Մարդկանց տարբեր խմբերի մեջ կար երկու խումբ, որ միշտ Հիսուսի հետ էին և ուղեկցում էին Նրան, դրանք էին Հիսուսի աշակերտները և ժողովուրդը: Սական իրականում շատ մեծ տարբերություն կա աշկերտների մաս և ժողովրդի մաս կազմելու միջև:

Կար ժամանակ, որ երկու խմբերն էլ միասին էին շարժվում, սակայն կար ժամանակ, որտեղ նրանց ճանապարհները բաժանվում էին ու տարբերվում: Նույն ժողովուրդը, որ մի տեղ լսում էր Հիսուսի քարոզը, տեսնում նրա հրաշքներն ու փառաբանում, խաչելության ժամանակ նրա դեմ գոռացողներից էին:

Ժողովուրդը առաջնորդվում է ըստ իրավիճակի, տրամադրության ու շահախնդրության: Սակայն պետք է հաշվի առնել, որ Հիսուսը իշխանությունը տվեց հենց աշակերտներին, անգամ առակների դեպքում՝ պատմում էր բոլորին, բայց աշակերտները ունեին արտոնություն՝ լսելու մեկնաբանությունները, որովհետև հետաքրքրված էին ու հարցեր էին տալիս: Ժողովուրդը սիրում է տեսարան, բայց աշակետը ուզում է հասկանալ ու կիրառել իր կյանքի մեջ: Եթե դու աշակերտ ես, քեզ է տրված երկնքի արքայության գաղտնիքները իմանալը, դու ունես հնարավորություն՝ լսելու Աստծո Խոսքը՝ առաջին դեմքից:

Այսօր էլ Խոսքը գրված է ու հասանելի է բոլորի համար, սակայն ան հասկանում ու վերապրում են նրանք, ովքեր հայտնություն ունեն, հարաբերություն ունեն Աստծո հետ: Հիսուսը իր մահվան, հարության մասին լուրը, խոստումներն ու հավիտենական կյանքի մասին ևս պատմեց հենց աշակերտներին:

Աշակերտը տարբերվում է նրանով, որ նա ունի որոշում: Այն պահին, երբ մարդը որոշում է կայացնում հետևել Հիուսին, ժողովրդի կարգավիճակից վերածվում է աշակերտի: Մաթևոս ավետարանում գրված է, որ Հիսուսը իր մոտ կանչեց աշակերտներին ու նրանց առաքյալներ կոչեց: Ուղղակի ժողովրդի միջից Աստված առաքյալներ չի կարգում, Նա գնահատում է այն, որ դու որոշում ունես՝ լինելու աշակերտ:

Եթե դու դառնաս աշակերտ, դու ոչ թե շարժվելու ես ինչպես բոլորը, առաջնորդվելու ես պահի ազդեցության տակ, այլ Սուրբ Հոգուց առած խոսքի ու որոշումների միջոցով հենց դու ես դառնալու թելադրողը ու փոխելու ես ժողովրդի տրամադրվածությունը:
Ինչպես Հիսուսը կանչեց Մաթևոսին, Պետրոսին ու մյուսներին, այդպես Նա այսօր քեզ է կանչում, որպեսզի հետևես իրեն: Հիսուսը ուզում է, որ դու լինես բանալի մարդ, ում վրա ինքը կհենվի:

Նրան հենման կետ է հարկավոր, որի միջոցով նա արդեն կկարողանա աշխատել մնացած ժողովրդի հետ:

Աղբյուր՝ newgeneration.am

Գոռ Կարապետյան

Մեկնաբանություններ