Կանգնի′ր ու տե′ս Տիրոջ փրկությունը

387

Հոգևոր կյանքում վախերը մեզ դրդում են սխալ որոշումներ կայացնել, սխալներ գործել:Հաճախ Աստծուն անհաճո բաներ ենք անում՝ փորձելով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Մենք խուճապի ենք մատնվում՝ կարծելով, թե մեր առջև ծառացած հարցերն ինքներս պետք է լուծենք՝ մոռանալով, որ Աստված է մեր կյանքի համար հոգ տանում և պատերազմում:

Եթե Իսրայելը մտածեր, որ ինքը պետք է պատերազմեր, խուճապի կմատնվեր և տարբեր ուղղություններով կփախչեր: Մովսեսը պատվիրեց Իսրայելին կանգնել ու տեսնել Տիրոջ փրկությունը:

«Եվ Մովսեսն ասեց ժողովրդին. Մի վախեցեք, կանգնեք, և տեսեք Եհովայի փրկությունը՝ որ այսօր կանի ձեզ համար. որովհետև ձեր այսօրվա տեսած Եգիպտացիներին այլևս պիտի չտեսնեք հավիտյան» (Ելից 14.13):

be stillԵրբ մտածում ենք, որ ինքներս պետք է լուծենք ստեղծված խնդիրը, սկսում ենք սխալներ գործել: Այստեղ է, որ մեր հավատքը փորձվում է, տեսնում ենք թե ինչքան ենք նրան հավատում, վստահում:

Աստված Իսրայելին դրել էր նման իրավիճակում, որպեսզի փառավորվեր: Նա մեզ դնում է հատուկ իրավիճակի մեջ, քանի որ մեր կյանքում յուրահատուկ գործ ունի կատարելու:

Արթուր Աղեկյան

Աղբյուր՝ VernatunChurch.am

Մեկնաբանություններ