Կարևոր չէ, թե ինչ անցյալ ունես. Արթուր Սիմոնյան

1910

Կարևոր չէ, թե ինչ անցյալ ունես, ավելի կարևոր է, թե արդյոք Երկնքի արքայությունը քո ապագան է:

Երկնային Երուսաղեմի դուռը բաց է յուրաքանչյուրի համար, ով իսկապես հավատացել է Հիսուս Քրիստոսին: Բավարար չէ լինել պարզապես բարի կամ լավ մարդ, կարևոր է գնալ ճիշտ ճանապարհով և մտնել ճիշտ դռնով:

Հիսուս հռչակեց. «Ես եմ ճանապարհը… Ես եմ դուռը: Եթէ մէկն ինձանով ներս մտնէ, կ’ապրի…» (Հովհ. 10:9; 14:6): Քրիստոնյայի կյանքը պետք է բոլորին ցույց տա, թե ինքն ուր է ճամփա բռնել: Գործերդ թող վկայեն, որ քո վերջնական կայարանը դրախտն է:

Արթուր Սիմոնյան

Մեկնաբանություններ