Կայեն

153

Աստվածաշնչյան անունները ունեն իրենց նկարագիրը և շատ հաճախ մարգարեական բնույթ են կրում: Անունը ընդհանրապես պարունակում է անվանակրի՝ անհատի ամբողջ նկարագիրը:

Անունից երևում է, թե ինչպիսի մեկն է այս , կամ այն մարդը: Ասածս հիմնավորելու համար մեջբերում եմ Ա Թագավորաց 25:25 խոսքը՝ «Աղաչում եմ՝ որ իմ տերը այս չար մարդ Նաբաղի մասին իր սրտի մեջ մի բան չդնի, որովհետև ինչպես որ անունն է՝ այնպես էլ ինքն է: Նրա անունը Նաբաղ է և անզգամությունը իր հետ է»: Նաբաղ նշանակում է անզգամ և նրա կին Աբիգան դա հաստատում է: Նոյի կերպարը ուսումնասիրելիս իմացանք, որ Նոյ նշանակում է հանգստություն և նրա կյանքում զարգացող դեպքերը ապացուցեցին այդ փաստը, որովհետև նա դարձավ հետջրհեղեղյան մարդկության նախահայրը այս երկրի վրա:
Կայենի անունը նշանակում է ստացվածք, որովհետև Եվան ասում է, որ «Եհովայով մարդ ստացա»:

Անվանելով իրենց առաջնեկ որդուն Կայեն, այսինքն՝ ատացվածք, նրանք համարել են հատուկ պարգև Տիրոջից: Կայենին համարել են ամենամեծ պարգևը, որը կարողացան ստանալ Տիրոջից: Նրա մեջ տեսել են իրենց ապագան և իրենց ամբողջ հույսերը կապել անդրանիկ որդու հետ: Նրանք Կայենի մեջ տեսել են խստացված փրկչին, որի մասին Տերը ասել էր իրենց Եդեմի պարտեզում մեղանչելուց հետո. «Եվ Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղը, և քո սերունդի ու նրա սերունդի մեջտեղը: Նա քո գլուխը ջախջախի և դու նրա գարշապարը խայթես»: Ծննդ. 3:15

Բայց հետագայում ստացան իրենց պատկերացումների ճիշտ հակառակ պատկերը՝ ցավ ու դառնություն: Եվ նա որին ըդհունում էին որպես խոստացյալ Աստծու մարդ, Տիրոջից ստացած, դարձավ Տիրոջ թշնամին: Առաջին մարդկանց այսպիսի սխալ մոտեցումը շարունակվում է հազարամյակներ շարունակ իրենց սերունդների մեջ: Մենք էլ ենք այսպես վարվում, մեր զավակների, կամ ինչ-որ մեկի հետ կապելով մեր հույսերը և վերջում հուսախաբություն: Ինչ-որ Աստծուց չի դա չի կարող ուրախություն պատճառել և ապահովել մեր ապագան: Որքան քիչ ենք կապում մեր հույսը մարդու հետ, այնքան հեշտ ենք տանում հիասթափությունը: Ինչքան անգամներ մենք սխալվում ենք հիմնվելով մեր մարդկային դատողության, տեսողության և պատկերացուների վրա:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ