Կեր Աստծո Խոսքը

467

«Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա նրանց, և Քո խոսքն ինձ համար սրտիս ցնծություն և ուրախություն եղավ. որովհետև Քո անվամբ եմ կոչված, ով Տեր, Զորաց Աստված»: ֊ Եր. 15:16

Իմանալ Աստծո Խոսքը, ունենալ գիտություն Աստծո մասին՝ դեռ չի նշանակում, որ Խոսքը բնակվում է մեր մեջ: Աստվածաշունչը՝ որպես մի գիրք, ինքնին չի կարող որևէ բան անել, սակայն այն ուժ ունի, զորություն, երբ գտնվում է մեր սրտում: Արթնությունը սկսվում է այն ժամանակ, երբ Խոսքը գալիս է սրտի մեջ, զորությունյունը գալիս է այն ժամանակ, երբ այդ Խոսքը սկսում է գործել ներսից՝ մեր ստրի միջից: Երբեմն մենք՝ քրիստոնյաներս, ճիշտ չենք վարվում Աստծո Խոսքի հետ: մենք ընթերցում ենք այն, բայց մոռանում ենք շարունակության մասին. մենք պետք է մտածենք և խորհենք այդ Խոսքերի շուրջ՝ այդ կերպ Խոսքն ուղարկելով մեր սրտի խորքերը: Այո, մի վախեցիր ուտել Աստծո Խոսքը, թող այն լինի ոչ միայն քո մտքում, այլ նաև քո սրտի մեջ:

Մենք չենք կարող գտնել Աստծո Խոսքի մեջ գտնվող գանձերը, եթե ընդամենը մակերեսորեն նայենք դրանց: Մենք պետք է ծարավ և սոված հոգով ամեն անգամ մոտենանք Աստծո Խոսքին: Ունեցիր Խոսքի հայտնության քաղցը քո սրտում, կեր Խոսքը, ուղարկիր այն սրտիդ խորքերը. այդպիսով դու հնարավորություն կտաս այդ Խոսքին գործելու զորավոր կերպով՝ փոխելու կյանքդ՝ տալով քեզ բժշկված, նորոգված և ուրախությամբ լցված կյանք:

Մովսես Առաքելյան

Մեկնաբանություններ