Խճճված ուղիները (առակ)

338

Անտառի խճճված արահետներով մի մարդ ուրախ անցնում է և դեմ-դիմաց հանդիպում մեկ ուրիշի և հարցնում.

-Եղբա´յր, ինչո՞ւ ես տխուր:
Սա պատասխանում է.
-Ամեն ինչ շատ անորոշ է. մոլորվել եմ այս ուղիներում և հիմա կրկին ետ եմ գնում նույն վայրը, որովհետև չեմ գտնում իմ ճանապարհը:
Ուրախ մարդն ասում է.
-Երբ կյանքի ճանապարհդ այլևս աշխարհի, ծրագրերի ու նպատակների հետ չկապես, այլ Աստծու հետ, այդժամ կբացահայտես քեզ համար նախատեսված յուրօրինակ ճանապարհը և պահապան հրեշտակիդ առաջնորդությամբ մշտապես կքայլես դեպի անսահման հնարավորությունների հորիզոնը, այլ ոչ թե կմոլորվես այստեղ…

Հովհաննես Մանուկյան

Մեկնաբանություններ