Խորագետ տնտեսը

432

«Թող ամեն մարդ այսպես համարի մեզ՝ ինչպես Քրիստոսի պաշտոնյաներն և Աստծո խորհուրդների տնտեսներ։ Արդ տնտեսների մեջ այն է պահանջվում, որ մեկը հավատարիմ գտնվի» (Ա Կորնթացիս 4:1-2)։

Տնտեսից պահանջվում է, որ հավատարիմ լինի: Իսկ ինչպիսի՞ տնտեսներ ենք մենք: Կյանքում շատ ու շատ բաներ մեր տնտեսության տակ են: Ինչպե՞ս ենք մենք տնօրինում մեր տնտեսությունը՝ մեր ժամանակը, խելքը, աշխատանքը, տաղանդները, շնորհները և մնցած բաները:

Մենք ենք մեր տնտեսության կառավարիչը և մեզ ի վերուստ տրված է մեր տնտեսությունը հսկելու պատասխանատվությունը: Մեր արածների ու չարածների համար մենք հաշվետու ենք Նրան, Ով տվել է մեզ այս տնտեսությունը, Ով տվել է մեզ ամեն բան:

Տնտեսությունը նաև պետք է ճիշտ հաշվարկել, եթե դու ուզում ես, որ ունեցածդ շատանա, պետք է ունեցածիցդ տաս ուրիշներին ուրախությամբ: Եթե դու մտածես Աստծո տան մասին, Աստված էլ կմտածի քո տան մասին:

Տիրոջը հաճելի են հավատարիմ տնտեսները: Քանի որ մենք ամեն բանի համար հաշվետու ենք Տիրոջը, ուրեմն եկեք ջանանք, որ անիրավ տնտեսներ չգտնվենք:Եկեք Աստծո տվածը օգտագործենք իր նպաակների համար:

Թող Աստված բոլորիս շնորհք ու իմաստություն տա՝  իր կամքը հասկանալու և խորագետ տնտես լինելու համար:

Էդուարդ Հարությունյան

Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ