Կոչման լեռան վրա

344

Գիրք Ծննդոց, գլուխ 22-րդ. Աստված պատվիրում է Աբրահամին գնալ Մորիայի երկիրը և զոհաբերել իր որդի Իսահակին:

Հաջորդ առավոտյան Աբրահամը որդու և ծառաների հետ ճանապարհ է ընկնում, որպեսզի կատարի այն, ինչ Աստված ասել էր իրեն:

Մեզ համար դժվար է պատկերացնել Աբրահամի ապրումները ճանապարհի ընթացքում, թե որքան ծանր էր նրա համար այս հարցում Աստծուն հնազանդվելը:

Առաքելության կանչը հնազանդվելու կանչ է, Աստծուն հետևելու կանչ է, ինչպիսի գին էլ որ այն արժենա: Մեր հնազանդությունը չպետք է հիմնվի մեր ունեցած հնարավորությունների վրա, թե արդյոք կա՞ն բավարար ռեսուրսներ Աստծո խոսքը կատարելու համար: Առանց Աստծո «հովանավորության» Աբրահամի հնազանդությունը շա՜տ «թանկ կնստեր» նրա վրա, սակայն նա այնքան հավատարիմ գտնվեց, որ պատրաստ էր կորցնել իր ամենաթանկը՝ իր որդուն, իր կյանքի ուրախությունը: Այն պահին, երբ նա վեր հանեց դանակը սեփական որդու վրա, Աստված կանգնեցրեց նրան:

«Եւ Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց եւ նայեց, եւ ահա մի խոյ կար ետեւին մացառներումը եղջիւրներովը բռնուած։ Եւ Աբրահամը գնաց եւ խոյն առաւ, եւ նորան իր որդու փոխարէն ողջակէզ մատուցրեց։ 14 Եւ Աբրահամն այն տեղի անունը Եհովայիրէ կոչեց, որ այս օր ասվում է, թէ Այն սարումը ուր Եհովան երեւում է»։ ֊ Ծննդոց 22:13-14

Այնտեղ՝ կոչման լեռան վրա, այնտեղ՝ մեր զոհերի ու կորուստների մեջ, մենք տեսնում ու վերապրում ենք այն մեծ շնորհը՝ խաչի վրա Հիսուսի զոհի միջոցով մեզ պարգևած: Այնտեղ՝ լեռան վրա, մենք վերապրում ենք Աստծո հովանին:Ամե՛ն:

Անդրեյ Դերկաչ

Մեկնաբանություններ