Կորնթոս

275

Հին հունական քաղաք, որը ՔԱ 146թ. ավերել են հռոմեացիները և հենց իրենք էլ հարյուր տարի հետո վերակառուցել են։

Կորնթոսը գտնվում էր Էգեյան և Ադրիատիկ ծովերի միջև ընկած նեղ պարանոցի վրա, որը հարավային թերակղզին կապում էր Հունաստանի հետ։ Նրա աշխարհագրական դիրքը շատ հարմար էր առևտրի համար։ 

Քաղաքը գրավում էր տարբեր ազգությունների մարդկանց։ Քաղաքում վեր էր խոյանում ուղղաձիգ «Ակրոկորնթոս» ժայռը, որի վրա կառուցվել էին Ակրոպոլիսը և սիրո աստվածուհի Աֆրոդիտեի տաճարը։ Կորնթոսը վատ համբավ էր ձեռք բերել տաճարային անառակության և ամեն տեսակ այլասերությունների տարածման հետևանքով։
Պողոս առաքյալն իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ մոտ տասնութ ամիս Կորնթոսում է մնացել։ Այդ ընթացքում նա եկեղեցի է հիմնադրել, որին հետագայում երկու նամակ է հղել։ Այդ նամակները (Թղթեր) Նոր Կտակարանում են զետեղ- ված

(Ա, Բ Կր)։ (Գրծ 18)  

Աղբյուր՝  biblesociety.am

Մեկնաբանություններ