Կրակում փորձված ոսկի

245

«Եվ աշակերտներին ասաց. Անկարելի է, որ գայթակղություններ չգան. բայց վայ նրան, որի ձեռով կգան» (Ղուկաս 17:1):

Անկարել է, որ չգան գայթակղություններ կամ վիրավորանքներ: Վիրավորանքը սատանայի գործիքներից մեկն է, որով նա մարդկանց հեշտությամբ գերության է տանում: Հիմնականում, երբ մենք վիրավորված ենք լինում, ժխտում ենք այն՝ իմանալով, որ ճիշտ չէ և երբեմն էլ մեր հպարտությունը թույլ չի տալիս մեզ տեսնել մեր սրտի վիճակը: Բայց նույնիսկ եթե, մարդու սրտի վիճակը թաքնված է իրենից, միևնույն է այն թաքնված չէ Աստծուց:

«Ես խրատ եմ տալիս քեզ, ինձնից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, և սպիտակ հանդերձներ՝ որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևի. և դեղ դիր աչքերիդ որ տեսնես։ Ես որոնց որ սիրում եմ հանդիմանում եմ, և խրատում եմ. ուրեմն ջանք արա և ապաշխարիր» (Հայտնություն 3:18):

Լավոդիկեի եկեղեցին իրեն ուրիշ կերպ էր տեսնում, սակայն Աստված տեսնում էր ուրիշ կերպ: Եվ Տերն ասում է. «Ինձանից փորձված ոսկի առ»:

Մաքուր սիրտը նման է մաքուր ոսկուն: Մեղքը խստացնում է մարդու սիրտը: Ու երբ մարդ չի լուծում իր մեջ եղած վիրավորանքի ու մեղքի հարցերը իր մեջ ի հայտ են գալիս դառնություն և բարկություն:

Մետաղները կարծրացնում են ոսկին, իսկ ոսկին զտում են շատ բարձր ջերմաստիճանի տակ: Այս օրինակով էլ Աստված մաքրում է մարդուն տրտմություններից, փորձություններից և նեղություններից՝ անցկացնելով դժվարությունների միջով, որպեսզի ընտիր գտնվի: Կրակը ոսկուց առանձնացնում են կարծր մետաղները՝ հզոր ջերմաստիճանի տակ, մեզ էլ աշխարհից՝մեղքից, հեռացնում են հաղթահարված դժվարությունները:

Մեղքը շատ հեշտությամբ թաքնվում է այնտեղ, որտեղ չկա փորձության կրակը: Եվ դրա համար գալիս է ժամանակ, որ տեսնում ենք մեր մեջ բաներ, որ չենք տեսել նախկինում: Դրանք լինում են վատ բաներ և փորձություններն են թույլ տալիս, կամ պատճառ հանդիսանում, որ լույս աշխարհ գան փորձություններ:

Մարդ ունի ընտրության հնարավորություն, կամ  նա պետք է շարունակի մեղանչել, կամ էլ ընտրի ապաշխարությունը և մաքրվելով ընտիր ոսկի դառնա:

Ո՞րն է այսօր քո ընտրությունը:

Արթուր Աղեկյան

Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ