Լավ է լինել մեծը, բայց …

368

«…Որդյակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես,և ամեն ինչ որ իմս է՝ քոնն է։ Բայց ուրախ լինել և խնդալ պետք է, որ այս քո եղբայրը մեռած էր և կենդանացավ. կորած էր և գտնվեցավ» — Ղուկաս 15:31-32

Լավ է լինել մեծը, որովհետև մեծը առաջնեկն է` հոր սերունդը շարունակողը. մեծին են վստահում և բացի որդի կամ դուստր լինելուց, նա նաև ավագ քույր կամ եղբայր է: Մեծն է, որ պետք է սովորեցնի, օգնի ու առաջնորդի:

Լավ է, որ դու մեծ ես, օրհնյալ ու զորավոր, ավելի ուժեղ ու խելացի ես: Բայց արդյո՞ք դու քեզ այդպիսին տեսնում ես:

Դու քեզ այդպիսին կտեսնես այն ժամանակ, երբ նրան, ով ավելի պակաս, ավելի թույլ և թերի է, կբարձրացնես ու կօգնես:

«…ձեզանից ով որ կամենա մեծ լինել՝ թող ձեզ ծառա լինի» — Մարկոս 10:43

Լավ է, որ մեծ ես, երբ որ կողքինին օգնել ու օրինակ ծառայել գիտես:

Դու, որ զորավոր ես, տկարին չպետք է անարգես, այլ նրա տկարությունը վեր առնես:

Արտավազդ Թադևոսյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ