Լռել Նրա ներկայության մեջ

403

Երբ դու առանձնանում ես Աստծո հետ, դա միակ վայրն է, որ քեզ տեսնում ես, նայում ես անկեղծորեն: Դա այն վայրն է, որտեղ դու չես կարող կեղծել, որովհետև գիտես, որ Նա քեզ տեսնում է:

Հաճախ կեղծիքի պատճառը սա է`մենք չենք առանձնանում մեր ներսի սենյակը` տեսնելու ինքներս մեզ, մեզ ճանաչելու և ուղղվելու համար:

Եթե քո սիրտը բերես Աստծո ներկայության մեջ, քո սիրտը կխոսի քեզ հետ: Աստված խոսում է մեզ հետ մեր սրտերի միջոցով:

Իսկ երբ է Աստված խոսում, երբ որ դու լռում ես…Ավելի կարևոր է, երբ դու լռում ես Աստծո ներկայության մեջ և Աստված սկսում է խոսել քո լռության մեջ:

… Խոսեցեք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լուռ կացեք: (Սաղմոս 4:4)

Երբեմն Աստծո հետ առանձնանալու ժամանակ փորձիր լսել Նրա ձայնը: Գուցե Նա շատ կարևոր բան ունի ասելքու քեզ: Երանի այն մարդուն, որ կարողանում է լռել Աստծո ներկայության մեջ. Տերը փոխում է նրա կյանքը:

Մովսես Առաքելյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ