Լուսադիոդային լուսավորությունը կործանարար է բնության համար

167

Լուսադիոդային լուսավորությունն այնքան բացասական է ազդում շրջակա միջավայրի վրա, որ կարող է ոչնչացնել ամեն կենդանի բան, հայտնում է Vlad Time-ը: Այդ մասին հայտարարել են բրիտանացի գիտնականները սարդերի վրա կատարած փորձերի արդյունքում:

Հետազոտողները հավաքել են սարդերի մի քանի տեսակ և գիշերը նրանց համար միացրել են լուսադիոդային լուսավորություն: Արդյունքում, սարդերը վատ են որս արել, այսինքն՝ կորցրել են իրենց կենսունակությունը:

Երբ սարդերի միջավայրը լուսավորվել է բնական լույսով, նրանց կենսունակությունը վերականգնվել է: Կենսաբանների տվյալներով` լուսադիոդային լուսավորություը ազդում է նաև բույսերի վրա:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ