Լույսը խավարի հետ

547

Քրիստոս իր մահով և հարությունով մեզ ազատագրում շնորհեց և Նրա թափած արյան միջոցով մենք այսօր կարողանում ենք համարձակությամբ մոտենալ Նրան և ազատ հաղորդակցություն ունենալ Նրա հետ:

«…ի՞նչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ» (Բ Կորնթացիս 6:14)։

Խավարն ու լույսը միմյանց հետ հաղորդակցություն չունեն:

Աստված մարդու կյանքը փոխում է` ցույց տալով, որ Ինքն է նրա կյանքի միակ Աստվածը: Երբ դու հասկանում ես, որ քո կյանքը առանց Աստծո խավարի մեջ է, դու հասկանում ես, թե լույսը ինչպիսին է և թե որքան անհրաժեշտ է այն քեզ:

Մեր մեջ խավար էր և Քրիստոս լուսավորեց մեզ: Զգուշությամբ քայլիր, եթե անգամ լույսի մեջ ես նորից զգուշացիր և ավելի լուսավորության ձգտիր, քանի որ այն լույսը, որ մենք տեսնում ենք` Աստծո լույսի դիմաց խավար է:

Աստված տվել է մեզ կյանքի զորություն` իր լուսավոր ճանապարհներով քայլեու համար:

Հայկ Գրիգորյան
Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ