Մարդկանց 1/3-ի համար սմարթֆոնը ծնողներից ու ընկերներից ավելի կարևոր է

175

Վյուրցբուրգի և Նոթինգեմ-Տրենտի համալսարանների մասնագետներն անցկացրել են հետազոտություն, որի ժամանակ պարզվել է, որ հարցվածների մոտ 29 տոկոսի համար սմարթֆոնը եղել է ավելի կարևոր, քան ծնողները կամ մոտ ընկերները։ Այս մասին հաղորդվում է blog.kaspersky.ru-ն։

37.4 տոկոսը խոստովանել է, որ սմարթֆոնն իրենց համար նույնքան կարևոր է, որքան մոտ ընկերները։ Բջջային սարքի կրիտիկական կարևորության հարցում վստահ է հետազոտության մասնակիցների մոտ 16.7 տոկոսը։ Ըստ այդմ՝ 1.1 տոկոսը խոստովանել է, որ սմարթֆոնն ամեն ինչից կարևոր է կյանքում։

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ