Մարմին 1

211

Աստվածաշնչում «մարմին» հասկացությունը հաճախ նշանակում է անձնավորություն, ուստի այն երբեմն կարող է «անձ» թարգմանվել. «Ձեր մարմինները (ձեր անձերը) ընծայեք որպես կենդանի զոհաբերություն»։

Նոր Կտակարանում խոսվում է «հարուցյալ մարմնի» մասին, այն նոր կերպարանքի, որն ունենալու ենք, երբ Աստված հարություն տա մեզ։ Սա անհատի լիակատար, հարատև կյանք է նշանակում, ոչ միայն հոգու անմարմին գոյություն։

Պողոսը «մարմին» գաղափարը (որի տարբեր մասեր տարբեր գործառույթներ ունեն) եկեղեցին պատկերելու համար է օգտագործում։ Քրիստոնյաները նմանվում են մարմնի տարբեր մասերի, որոնք միանալով մեկ մարմին են կազմում։ Նրանցից յուրաքանչյուրն Հիսուսի առաջնորդությամբ իր դերն ունի եկեղեցում։

Նոր Կտակարանը մեծ կարևորություն է տալիս ֆիզիկական մարմնին։ «Մարմինն» է Սուրբ Հոգու տաճարը և մեր «մարմինները» պետք է օգտագործվեն ի փառս Աստծու։

Հռ 12.1, Ա Կր 15.35-49, Հռ 12.4-5, Ա Կր 12.12-30, Եփ 4.15-16, Ա Կր 6.15-20

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ