Մայր Աթոռը դատապարտում է

225

Մեծապես ցավում ենք, որ նման բան է տեղի ունեցել: NewsBook-ի հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն՝ անդրադառնալով հարցին, թե Հայ առաքելական եկեղեցին ի՞նչ դիրքորոշում ունի երեկ Վանաձորում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:

«Անշուշտ, դատապարտելի: Ցանկացած բռնություն դատապարտելի է: Եվ բնական է՝ յուրաքանչյուր նման պարագայում, երբ բռնություն է գործադրվում, որևէ տեսակի բռնություն ընդունելի չի կարող լինել»,- ասաց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը երեկ դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:

Մոտ 10-15 հոգու ուղեկցությամբ նա մտել է Ռաֆիկ Գրիգորյանի աշխատասենյակ ու ծեծի ենթարկել նրան: Ծեծի պատճառը հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններն են: Արկադի Փելեշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Սղբյուր՝ newsbook.am

Մեկնաբանություններ