Մեծ Բրիտանիայում կանանցից յուրաքանչյուր 8-րդը տառապում է անպտղությամբ

272

Գիտնականները բարդ և լայնածավալ հետազոտությունների արդյունքում հաստատել են, որ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր 8-րդ կին տառապում է անպտղությամբ:

Նույն ախտորոշումն առկա է տղամարդկանցից յուրաքանչյուր 10-րդի մոտ: Հարցվածների գրեթե կեսը նշել է, որ չնայած նման խնդրի առկայությանը, չի դիմել բժիշկների օգնությանը:

Հետազոտության արդյունքում, որին մասնակցել են 35-44 տարեկան կանայք և 35-54 տարեկան տղամարդիկ, մասնագետները բացահայտել են նաև, որ անպտղության խնդիր առկա է մեծամասամբ բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող մարդկանց շրջանում: Այս հանգամանքի պատճառները, սակայն, գիտնականների կողմից դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չեն:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ