Մեղքի հետևանքները

232

Ծննդոց չորրորդ գլուխը ցույց է տալիս, թե ինչպիսի զարգացում է ունենալու մարդկության պատմությունը, որը արդեն բաժանվել է երկու մասի:

Ծննդ. 3:15-ում ասված Տիրոջ խոսքը՝ «Եվ Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի ու նորա սերնդի միջև», արդեն իրականանում է մարդ արարածի առաջին ու փոքր ընտանիքում: Այստեղ մենք հանդիպում ենք առաջին ծնողներին, իրենց առաջին զավակների հետ: Տեսնում ենք, թե ինչպես է զարգանում առաջին ապստամբությունը Աստծու դեմ, որը արտահայտվում է նախանձով ու չարությամբ մարդու՝ հարազատ եղբոր նկատմամբ: Այստեղ ամեն ինչ առաջին անգամ է կատարվում, պաշտամունքը, զոհը և ցավոք սրտի առաջին թշնամանքը, որն էլ ծնեց ամենածանր մեղքերից մեկը՝ առաջին մարդասպանությունը: Իրականությունը կրկին անգամ հաստատում է Աստծու խոսքի ճշմարտությունը:

Զարգանում է երկու սերունդ՝ Աստծու և սատանայի, Աբել և Կայեն: Երկու տեսակի մարդկությանը մենք հանդիպում ենք նաև հետագայում՝ ամբողջ Աստվածաշնչում, որպես մեղքի ու սրբության ներկայացուցիչ այս երկրի վրա: Նույնիսկ Հիսուսի կողքին երկու ավազակ էին խաչել, որոնցից մեկը ընդհունեց Նրան, իսկ մյուսը՝ ոչ: Սիրելի՛ ընթերցող, քննիր քո ընթացքը և տես, թե մարդկային ո՞ր խմբին ես պատկանում: Իհարկե, հիմա կշտապես ասելու, որ Աստվածային: Այդ դեպքում ի՞նչու չեն համապատասխանում մեր գործերը, պտուղները, կյանքը, Աստծու խոսքին և ի՞նչու ենք շարունակում ապրել մեր ուզած ձևով ու կյանքում հանդիպած խնդհիրներին մոտենալ մեր տրամաբանությամբ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ