Մեղքը դուռ է բացում դիվական ազդեցության համար

255

• Կան մեղքեր, որոնք դեմ են Աստծո օրենքին.

Դրանք են.
1) Հայհոյությունը (Մատթ.15:19, Մարկ.3:28-29): Այն չի ներվում:
2) Գողությունը (Մատթ.15:19-20), որը պղծում է մարդուն:
3) Կռապաշտությունը (Գաղ.5:20, Կող.3:5, Եփես.5:5), որը խախտում է Աստծո պատվիրանը:
4) Սպանությունը (1Հովհ.3:15, Մատթ.15;19), որը պղծում է մարդուն:
5) Շնությունը (Մատթ.15:19, Գաղ.5:19), որը ևս պղծում է մարդուն:

• Կան մեղքեր, որոնք դեմ են Աստծո իշխանությանը.

Դրանք են.
1) Անմաքրությունը (Գաղ.5:19), որը չարիք է և ստրկացնում է:
2) Հպարտությունը (Առակ.8:13, 16:5, 1Հովհ.2:16, Հռոմ.1:30), որը պղծում է մարդուն:
3) Չար մտքերը (Մատթ.15:19, Հակ.1:13-15, Հռոմ.1:30), որը խորհում է չարիք և պղծում:
4) Կախարդությունը (Գաղ.5:20, Ղևտ.20:27, Երկր.Օր.18:9-10), որի համար Հին ուխտում քարկոծում էին:
5) Ապստամբությունը (Եփես.2:2-3, 1Թագ.15:23), որը հավասար է կախարդության և բերում է մահվան անեծք:

• Գործողություններ, որոնք դեմ են Աստծուն.

Դրանք են.
1) Անհավատությունը (Եփես.2:2-3), որը անհնազանդություն է իր հետևանքներով :
2) Ուխտադրժությունը (Հռոմ.1:31), որը խոստման խախտումն է:
3) Անկարգությունը, անվայել վարմուքը (Գաղ. 5:21): Այն պղծում է մարդուն:
4) Հարբեցողությունը (Գաղ.5:21), որը հանգեցնում է կամքի ուժի և ինքնակառավարման կորստին:
5) Նախանձը (Գաղ.5:20, Հովհ.2:16-17), որը դուռ է բացում խանդի համար և պղծում մարդուն:

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ